Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:13 17-12-2025

Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն։

Արցախի շրջափակման վերջին փուլն էր։ Ռուբենը շրջափակման մեջ էր։ Նրա խնդրանքով, իր գրասենյակներից մեկում հավաքվել էինք մեծ թվով հանրային գործիչներ, երևի մի հիսուն հոգի կլինեինք։ Հեռակապով մեզ միացավ Ռուբենը, Արցախի՝ արդեն սիմվոլիկ դարձած թթի ծառի տակից։

Քննարկման արդյունքում Ռուբենը խնդրեց հայտարարության մի տեքստ կազմել՝ ուղղված աշխարհին։ Որպեսզի դա արագ արվի, ստեղծվեց փոքր աշխատանքային խումբ, որի մեջ էր նաև ապագա տիրադավը, որի որակների մասին որևէ պատկերացում չունեի։ Գիտեի միայն, որ ոտից գլուխ Ռուբենին պարտական է։

Մարդկայնորեն անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ հանկարծ իշխանությունները չբարկանան։

Ի՞նչ Արցախ, ի՞նչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միայն՝ իշխանության բարեհաճությունը։ Իհարկե, նրան բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի էր։

Ու այս մարդը հիմա գնում է Մայր Աթոռ, Վեհափառին «բան ասելու»։ Հետն էլ քարշ տված՝ տանում է Արցախի թեմի առաջնորդին, որին իր իսկ համայնքը մերժել է»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի