Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:58 17-12-2025

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. տեսնենք՝ քանի «հավատավոր ժողովուրդ» կմասնակցի հավաքին

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական դատարանը «վերադարձնեն ժողովրդին»:

Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն, կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իրենց փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:

Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական եւ անբնական, ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին:

Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:

Ներքաղաքական կոչ
– «Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»:

Արտաքին քաղաքական կոչ
– «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»:

Դե ինչ, տեսնենք քանի հատ «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններին ու ԱԱԾ աշխատակիցին, կմասնակցի այդ հավաքին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ