Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:48 15-12-2025

Փարիզում Երևանից շատ ավելի համեստ տոնակատարություններ են Ամանորին, բայց հստակ է քաղաքային իշխանության պրոֆեսիոնալիզմը

Երևանի ավագանու անդամ, բնապահպան Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ խոսում են քաղաքային կառավարման մասին, ես վերջին տարիների Փարիզն եմ հիշում, որն ակներև ուղղեց օդի աղտոտվածության հետ կապված լրջագույն խնդիրը (PM 2.5 մասնիկների մակարդակը 2005 թ.-ից նվազել է 55%, ազոտի երկօքսիդի՝ 50%)։

Փարիզում Երևանից շատ ավելի համեստ տոնակատարություններ են Ամանորին, բայց հստակ է քաղաքային իշխանության համառ կամքը, պրոֆեսիոնալիզմը (կանաչապատման ոլորտում օրինակելի՝ կանաչ կմախքի մոդել է, ոչ թե ուղղակի ծառատունկ), նպատակասլացությունն ու հետևողականությունը՝ դրված նպատակին հասնելու համար։

Մեր պրոբլեմներն ու կատարած ծախսերը հիշեցնում են մի ընտանիք, որտեղ երեխաները կենսական խնդիրներ ունեն, իսկ հայրը վարկերով Ռոլս-Ռոյս է գնել, որ ծոռից ծոռ մեծ պապի պարտքերը փակեն…

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ