Ներքին 10 ամիս առաջ - 20:25 12-12-2025

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել. դրանք մնացել են առանց քննության 

Բաքվում շարունակվում է ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը. նրա փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել, որոնք մնացել են առանց քննության:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Էմիլ Բաբիշովը (ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարդանյանը հրաժարվել է նրա ծառայություններից) խնդրել է արժանահավատ չհամարել «տուժողների», այդ թվում՝ Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները: Նա նաև հայտարարել է, որ ցուցմունքների մի մասը կապ չունի «մեղադրյալի» հետ։

Վարդանյանն ինքը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին. դատարանը բավարարել է խնդրանքը: Մյուս խնդրանքը՝ այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին, մերժվել է։

Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում