Արտաքին 10 ամիս առաջ - 20:04 09-12-2025

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP-ի արագացմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) արագացմանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

«Հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ տրանսպորտի նախարարության քարտուղարի օգնական Դանիել Էդվարդսի հետ։ Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Ադրբեջանի ռազմավարական նշանակության՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի, բազմամոդալ միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Մենք նաև քննարկել ենք տրանսպորտի այլ ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն և ծովային տրանսպորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը»,- նշել է նախարարը։

Ըստ Նաբիևի՝ մտքեր են փոխանակվել «Զանգեզուրի միջանցքի» բացման և Նախիջևանի երկաթուղու վերականգնման ու արդիականացման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ։

Հավելենք, սակայն, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել։

factor.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար