Ներքին 10 ամիս առաջ - 21:30 03-12-2025

Ըստ էության․ Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցեց, որ Փաշինյանը Լավրովի պլանը կյանքի կոչի

Oragir․News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։

Նրա հետ խոսել ենք Արցախի հակամարտության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման, Ռալֆ Յիրիկյանի հետ հարաբերությունների, խաղաղության դարաշրջանին հավատալու, Թրամփի ուղու, դա միջանցք, թե սահմանների ապաշրջափակում համարելու, 2026-ի խորհրդարանական ընտրություններում համագործակցության հեռանկարների, հանուն Հայաստանի ապագայի՝ Ռոբերտ Քոչարյանին միանալու, ԱԺ-ում ընդդիմություն լինելու, գնդեր չգրավելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով խաղաղության դարաշրջանին հավատալուն, Սեֆիլյանը նշեց, որ չի հավատում դրան։

«Ես կարծում եմ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի հավատում, բայց լավ է հնչում խաղաղությունը։ Մանավանդ մեր տառապանք տեսած, շատ ցավեր տեսած ժողովրդի ականջի համար հաճելի այդ ամեն ինչը։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ առաջիկա ժամանակները, առաջիկա տարիները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ աշխարհով մեկ պատերազմական ժամանակներ են: Աշխարհը պատերազմի է պատրաստվում, բոլոր պետությունները պատերազմի են պատրաստվում, իսկ այս հիմարը, այս պատուհասը տեսնում ենք՝ ինչով է զբաղված»,- ասաց նա։

Սեֆիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի կարող տեղի ունենալ առանց համախմբման։

«Եթե համախմբում տեղի չունենա Փաշինյանի հեռացում հնարավոր էի։ Իսկ Քոչարյանների ներկայությամբ համախմբում հնարավոր չէ։ Ուստի նախևառաջ՝ պետք է քոչարյանները և նախկին նախագահները կողմ քաշվեն։

Սերժ Սարգսյանը հայտնի պատճառներով մտածված փոխանցեց իշխանությունը Փաշինյանին, որ Լավրովի պլանը կյանքի կոչվի, բայց Լավրովի պլանը ոչ միայն գերակատարվեց, այլև տեսանք՝ ինչ տեղի ունեցավ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ