Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:00 02-12-2025

Որդեր՝ «Grand Candy»-ի կոնֆետներում․ ընկերությունը չի շտապում պարզաբանել

Քաղաքացին ահազանգել է Oragir.News-ին՝ նշելով, որ Երևանի «Ծիրան» սուպերմարկետներից մեկից գնված «Grand Candy» ընկերության կոնֆետների ամբողջ փաթեթում հայտնաբերել է որդեր։ Վերջինս փոխանցել է տեսանյութ որտեղ երևում է, թե ինչպես են որդերն ակտիվորեն շարժվում կոնֆետների մեջ։

Քաղաքացին պատմել է, որ դեպքից հետո կապ է հաստատել «Grand Candy» ընկերության հետ, որտեղ, պատճառաբանել են, թե խնդիրը կապված է վաճառող կողմի՝ «Ծիրան» սուպերմարկետի հետ։ Սուպերմարկետի պատասխանատուները, իրենց հերթին, հայտնել են, որ խնդիրն առաջացել է արտադրողից։

Oragir.News-ը նույնպես կապ հաստատեց «Ծիրան» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների հետ, որոնք հայտարարեցին․ «Խնդիրը մեր կողմից չէ, այն արտադրողից է։ Դա ամանորյա խմբաքանակից է եղել, հետևաբար ժամկետի խնդիր չի կարող լինել։ Բացառված է, որ մեր պահման պայմաններից լինի»։

Մեր փորձը՝ պարզաբանում ստանալու «Grand Candy»-ից, ավարտվեց արտասովոր կարճ և անտարբեր պատասխանով. «Գրավոր հարցում ուղարկեք, 5 աշխատանքային օրում կպատասխանենք»։



Ընկերությունը չի շտապում կամ պատրաստակամ չէ օպերատիվ կերպով անդրադառնալ որակի վերահսկման հնարավոր խախտմանը՝ հատկապես որդերով ապրանքի վերաբերյալ բարձրացված աղմկոտ բողոքի պարագայում։

Հիշեցնենք, որ Երևանում և ՀՀ մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը 2025 թվականի փետրվարից պատկանում է Արմեն Մարգարյանին։ Վերջինս հանդիսանում է 88 սուպերմարկետների ցանցի տնօրեն Նարեկ Նալբանդյանի քրոջ որդին և նույն խմբի հիմնադիրներից։



Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան