Արտաքին 10 ամիս առաջ - 17:47 30-11-2025

Իրանը 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելին 40 միլիարդ դոլարի վնաս է պատճառել

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմը դարձել է Իսրայելի պատմության ամենաթանկ և ձախողված ժամանակահատվածներից մեկը, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի, վիճակագրությունն ու պաշտոնական հայտարարությունները ցույց են տալիս, որ Իսրայելի տնտեսական կորուստները կազմել են 12–20 միլիարդ դոլար, սակայն նախնական գնահատականներով դրանք հասնում են 40 միլիարդի։ Մասնավորապես, ինչպես նշում է Mehr-ը, ուղիղ ռազմական ծախսերը կազմել են 12,2 միլիարդ դոլար, տնտեսական ցնցումները և ձեռնարկությունների փակումը՝ 21,4 միլիարդ դոլար, Իրանի հարձակումների հետևանքով վնասը՝ 4,5 միլիարդ դոլար, իսկ տարհանման և վերականգնման ծախսերը՝ 2 միլիարդ դոլար։

«Նույնիսկ Իսրայելի պաշտոնական վիճակագրությունը վկայում է երկրի վրա ծանր տնտեսական, ռազմական և սոցիալական ճնշման մասին։ Երկարաժամկետ հետևանքները, ներառյալ բյուջետային դեֆիցիտը, տնտեսական աճի տեմպերի նվազումը, զբոսաշրջության վնասը, մասնագետների արտագաղթը և ներդրողների վստահության անկումը, շարունակում են պահպանվել։ Ի վերջո, 12-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Իրանի դեմ դիմակայության Իսրայելի 20-ամյա ծրագիրը ձախողվել է, ստիպելով Թել Ավիվին ձգտել հրադադարի՝ հետագա կորուստներն ու տնտեսական կոլապսը կանխելու նպատակով։

Այս հաշվետվությունը, հիմնված իսրայելցիների սեփական խոստովանությունների և նրանց աղբյուրների վրա, հստակ պատկերացում է տալիս պարտության և վնասների իրական մասշտաբների մասին՝ ցույց տալով, որ, անկախ բոլոր հայտարարություններից ու հռետորաբանությունից, սիոնիստական ռեժիմը գործնականում կաթվածահար էր եղել Իրանի ճնշման ներքո», – գրում է իրանական լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում