Ներքին 10 ամիս առաջ - 15:00 29-11-2025

Փաշինյանի համար պատարագից առաջ կրկին քահանային փոխել են

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ այս անգամ կիրակնօրյա պատարագին մասնակցելու է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Սակայն Փաշինյանը չնշեց, թե ով է մատուցելու պատարագը։

Oragir.News-ն այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի՝ պարզելու այդ հարցը։ Տեղի քահանան՝ Տեր Արարատը, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ չի կարող որևէ հարցի պատասխանել։

Չնայած պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել, սակայն եկեղեցի եկող հավատացյալները, որոնք չցանկացան խոսել տեսախցիկի առջև, ասացին, որ արդեն մոտ երեք ամիս Սուրբ Սարգիս եկեղեցում չի ծառայում Տեր Պետրոս քահանան, նրան տեղափոխել են։ Եվ այժմ պատարագները մատուցում է Տեր Արարատը։ Նրանց կարծիքով՝ հենց նա էլ կիրակի օրը կմատուցի պատարագը։

Նշենք, որ սա առաջին նման տեղեկությունը չէ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներից առաջ քահանաների փոփոխությունների վերաբերյալ։

Անցած շաբաթ Oragir.News-ը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում պարզել էր, որ Սբ. Հակոբ եկեղեցում, որտեղ սպասվում էր Փաշինյանի ներկայությունը, Տեր Երվանդը հատուկ եկել էր Տեր Հարություն քահանային փոխարինելու և պատարագ մատուցելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով