Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:19 27-11-2025

Նալբանդյան 49-ից Տիգրան Մեծի 53. ինչ վիճակում են Կենտրոնի նորակառույց ֆուտբոլի դաշտերը

Oragir.News-ը շարունակաբար այցելում է Երևանի քաղաքապետարանի տրամադրած ցուցակի հիման վրա 2024 թվականին կառուցված կամ կառուցման փուլում գտնվող ֆուտբոլի դաշտերը։ Այս անգամ դիտարկել ենք մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երեք հասցեներ։

Առաջինը Նալբանդյան 49 հասցեի դիմաց գտնվող դաշտն էր, որը քաղաքապետարանի ցուցակում նշված է որպես արդեն կառուցված։ Սակայն տեղում պարզ դարձավ, որ դաշտն ընդհանրապես կառուցված չէ։ Տարածքում առկա էր միայն ճաղապատված հատված, որի մուտքի մոտ փակցված էին դաշտ մտնելու ժամերը։ Չնայած նշված ժամին մտնելը թույլատրված էր, սակայն դռները փակ էին։ Իսկ թե ով և ինչպես է բացում դաշտը՝ Oragir.News-ին չհաջողվեց պարզել։

Հաջորդ կանգառը Զաքյան 4 բակային շենքի դիմացի դաշտն էր։ Այն դեռևս շահագործման չէր հանձնվել, սակայն արտաքին տեսքով արդեն մոտ էր ավարտին։ Բնակիչների խոսքով աշխատանքները երկար ժամանակ է՝ շարունակվում են․

«Բավականին ժամանակ է՝ աշխատանքներն ընթանում են։ Գալիս են, գնում են, քանդում են, նորից են սարքում։ Աստծուն փառք՝ հազիվ մի լավ բան արեցին»։

Տիգրան Մեծի 53 հասցեում իրավիճակն այլ էր։ Այստեղ արդեն հանվել էին բասկետբոլի օղակներն ու ցանցերը։ Տարածքում խաղացող երեխաներից մեկը նշեց, որ պատճառն իրենց գնդակների հարվածներն են, որոնք վնասել են օղակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո