Ներքին 10 ամիս առաջ - 15:31 25-11-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է հանդիպում՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը

Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը և ավագ գիտաշխատող Ֆիրդուս Զաքարյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում նրանք ազատազրկված անձանց ներկայացրել են հայրենանվեր գործունեությամբ հայ ժողովրդի հիշողության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցրած պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործունեության նոր էջերը։

Այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ևս հնարավորություն են ունեցել մասնակցելու հանդիպմանը առցանց ձևաչափով։

Միջոցառման սկզբում ցուցադրվել է Կարեն Դեմիրճյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որին հաջորդել է զրույց թանգարանի ստեղծման գաղափարի, ներկայացված ցուցանմուշների և հարուստ հավաքածուի ձևավորման շուրջ։ Խոսվել է նաև Կարեն Դեմիրճյանի կյանքի ուշագրավ և քիչ հայտնի դրվագների մասին։

Այցի ավարտին հյուրերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել են Կարեն Դեմիրճյան անհատի և քաղաքական գործչի մասին պատմող գրքեր և մենագրություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ