Ներքին 10 ամիս առաջ - 11:40 22-11-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել, և ահազանգողը հայտնել է, որ իր աղջկա 40-ամյա ամուսինը ոչ սթափ վիճակում սպանում է իր 34-ամյա աղջկան և խնդրել է, որպեսզի շտապ ոստիկանության ծառայողները մոտենան նշված հասցե։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները նշված հասցե են ժամանել բավականին ուշացումով, ինչի մասին ասում էին տուժած քաղաքացու հարևանները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհայտնենք իրենց ինքնությունը, ապա արդեն տեղում պարզվել է, որ տղամարդը, ով Կ. Շ.-ն է, իրենց շենքի 8-րդ հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Լ. Գ.-ի հետ, հարվածներ հասցրել, քաշքշել շորերից, ապա նրա կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն է ունեցել, իսկ արդեն տեղում կինը հայտնել է, որ այդ ամենը պարբերական բնույթ է ունեցել ու այդ մասին իմացել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժնում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Կ. Շ.-ի ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ