Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:05 18-11-2025

ԿԸՀ-ն հաստատեց, որ մեր առաքելությունն իրականացվել է պատշաճ և անաչառ. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դիտորդական առաքելության քաղաքական չեզոքության շրջանակները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) եզրակացությունները։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում դիտորդական առաքելություններին, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին, անվանել են քաղաքական «շառլատաններ» և պնդել, թե դիտորդները խախտում են քաղաքական չեզոքության սկզբունքը։

«Այս ամենի հիման վրա ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրավիրեց նիստ՝ ժամը 17։00-ին, ընտրությունների քվեարկությունից ընդամենը ժամեր առաջ։ Նիստը շարունակվել է շուրջ 10 ժամ և ավարտվել քվեարկության սկզբից 4.5 ժամ առաջ, երբ մենք պետք է սկսեինք մեր աշխատանքը տեղամասերում», – նշեց նա։

Ավետիք Չալաբյանը ներկայացրեց ԿԸՀ-ի եզրակացությունը․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հանգամանքները և «փաստական հանգամանքների գնահատումը», եզրակացրել է, որ երեք հավատարմագրված հասարակական կազմակերպությունների՝ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի, «ՀայաՔվե»-ի և Իրավունքի և արդարության կենտրոնի դիտորդների կողմից ձեռնարկված միջոցները հնարավոր խախտումները կանխելու համար եղել են պատշաճ։ Այսինքն՝ հանձնաժողովը արձանագրել է, որ մեր դիտորդները չեն խախտել քաղաքական անաչառության սկզբունքը»։

Ավետիք Չալաբյանը հղում արեց նաև օրենքին՝ հիշեցնելով Քրեական օրենսգրքի սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը․ «Ըստ օրենքի՝ այն հասարակական կազմակերպությունը, որը դիմում է դիտորդական առաքելության իրականացման համար, պետք է իր կանոնադրությամբ նախատեսի ժողովրդավարության պաշտպանությունը, անդամները չպետք է մասնակցեն ընտրություններին որպես թեկնածուներ, և կազմակերպությունը չպետք է աջակցի որևէ կուսակցությանը։ Այս պահանջները մեր առաքելության դեպքում լիովին պահպանվել են։ ԿԸՀ-ն հաստատեց, որ մեր ցանկացած հայտարարություն կամ դիտորդական գործողություն տեղի է ունեցել դիտորդական ժամանակաշրջանից դուրս և որևէ կերպ ուղղված չի եղել որևէ կուսակցության աջակցության»։

Նա ընդգծեց, որ ընտրության օրը, անկախ դիտորդների առաքելությունը շարունակվել է ողջ օրը․
«Մեր անդամները ոչ միայն հետևել են քվեարկությանը, այլև վերահսկել են ՀայաՔվե դիտորդական առաքելության աշխատանքները՝ համոզվելով, որ նրանք իրենց ֆունկցիաներին չեն խառնվել։ Ամբողջ օրը մենք գործում էինք օրենքի տառին համապատասխան՝ քաղաքական չեզոքությունը խստիվ պահպանելով։ Մեր որևէ հայտարարություն, ճեպազրույց կամ դիտարկում որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես որևէ քաղաքական ուժի աջակցություն։ Բոլոր հայտարարությունները ուղղված էին բացառապես ընտրախախտումների արձանագրմանը»։

Ավետիք Չալաբյանը եզրափակեց․ «Ակնհայտ է, որ այս բոլոր ընտրախախտումները, որոնց մենք ականատես ենք եղել, չեն կարող ազդել ընտրության արդյունքի վրա, քանի որ մեր առաքելությունն իրականացվել է լիարժեք և անաչառ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո