Ներքին 11 ամիս առաջ - 13:45 14-11-2025

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ԱՄԷ համաձայնագրի վավերացմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։

2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։

«Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, պետական գնումները, էլեկտրոնային առևտուրը և այլ բնագավառներին առնչվող խնդիրները»,– ասված է համաձայնագրի նախագծի հիմնավորման մեջ:

ացի այդ, առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:

Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:

Նախագծում նշվում է, որ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:

Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի