Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:00 11-11-2025

«Դիլի»-ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է

«Դիլի» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ բացարձակ հաղթող է ճանաչվում «Որակի նշան» ընկերության կողմից իրականացված փորձաքննությունների և համտեսների արդյունքում «Ամենաորակյալ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգում՝ հաստատելով իր բարձր որակն ու էկոլոգիապես մաքուր լինելը։

Մրցույթին մասնակցել են «Երեմյաններ», «Մարիաննա», «Բոնիլաթ», «Մարիլլա» և «Դիլի» ընկերությունները, որի արդյունքում «Դիլի»-ն ճանաչվել է լավագույնը:

Վերջին տարիներին մրցանակաբաշխություններն անցկացվել են Հայաստանում, Դուբայում, իսկ այս անգամ՝ Մոնակոյում, որտեղ ընկերությունը կրկին արժանացել է բարձր գնահատականի։

«Դիլի»-ի ներկայացուցիչը նշել է, որ այս հաղթանակը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պարտավորություն՝ շարունակելու մատակարարել 100% բնական ու անարատ կաթնամթերք։

«Դիլի»-ն ունի հստակ սկզբունք՝ օգտագործել միայն Դիլիջանում գտնվող սեփական ֆերմայի բարձրակարգ կովերի կաթը՝ վերահսկելով արտադրության ողջ գործընթացը։ Արտադրանքը չի պարունակում հավելումներ, ներկանյութեր, կոնսերվանտներ, յուղի փոխարինիչներ, հակաբիոտիկներ, օսլա կամ կաթի փոշի։

Աշխարհի լավագույն լաբորատորիաներում իրականացված փորձաքննությունները նույնպես ապացուցել են «Դիլի»-ի բարձր որակը. իսրայելական լաբորատորիայի ուսումնասիրության համաձայն՝ ընկերության կաթը դասվել է համաշխարհային թոփ 2%-ի շարքին, իսկ վերջերս «Որակի նշան» կազմակերպության կողմից իրականացված ծրագրի շրջանակում «Դիլի»–ի կաթն ու թթվասերը ճանաչվել են լավագույնը։

«Դիլի»-ն հիմնադրվել է 1997 թվականին, առաջինն է Հայաստանում արտադրել «Մոցարելլա» պանիրը՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Ընկերությունն առաջարկում է ավելի քան 17 տեսակի բարձրորակ կաթնամթերք, ներառյալ կաթ, մածուն, լոռի, բուրրատա, ռիկոտտա, չեչիլ, հալած յուղ և այլն։ Բոլոր ապրանքները չեն պարունակում արհեստական հավելումներ և առանց գլյուտեն են։

Արտադրամասը հագեցած է իտալական նորագույն տեխնոլոգիաներով, իսկ առաջիկայում նախատեսվում է նոր գործարանի և անասնագոմերի կառուցում՝ բավարարելու սպառողների ամենաբարձր պահանջները։

«Դիլի»-ն չի բավարարվում ձեռք բերածով՝ շարունակաբար ներդրումներ անելով որակի և արտադրական նորարարությունների մեջ՝ վստահեցնելով, որ սպառողները ստանում են միայն լավագույնը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան