Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:00 10-11-2025

Համերգը նվեր է եղել Երևանին․ քաղաքապետարանից պնդում են՝ Թաթան անվճար է երգել

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ, ինչը շուրջ 152 մլն ՀՀ դրամով ավելին է, քան նախորդ տարվա հատկացումը։ Ավելացումը պայմանավորված է միջոցառումների բովանդակային և տեխնիկական առավել մեծ ծավալներով: Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարնից։

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացվելիք միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների (համերգների միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվում են համապատասխան պայմանագրերով, որոնց հասանելիությունն ապահովվել է համապատասխան հարթակում»,- նշվում է քաղաքապետարանի տրամադրած պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2807» եզրափակիչ համերգին ելույթ է ունեցել երգիչ Թաթա Սիմոնյանը։ Oragir.News-ն իր հարցման մեջ հետաքրքվել էր, թե բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել երգչին։

«Թաթա Սիմոնյանի ելույթը եղել է նվեր Երևանին և իրականացվել է անվճար հիմունքներով»,- ասվում է Քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան