Ներքին 11 ամիս առաջ - 13:43 07-11-2025

Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել. ՔՊ-ական պատգամավոր

«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանական կողմը օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթով էդքան էլ բավարարված չէ և ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս։ Նրանք միջանց էին ուզում»,-պատասխանելով Ալիևի վերջին կոշտ հայտարարությանը վերաբերող հարցին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյան։

ՔՊ-ականի կարծիքով Ադրբեջանը ցանկանում էր միջանցք երրորդ կողմի՝ իր դաշնակցի վերահսկողությամբ և այն չի ստացել։

«5 սկզբունքների պահպանումն Ալիևի և Ադրբեջանի սրտով չի եղել, որովհետև եթե ամեն ինչ իրենց սրտով ու ուզածով լիներ, ինչու պետք է իրենք իրավիճակը սրեին հայտարարություններով»,-ասաց Ղահրամանյանը՝ նշելով որ պետք է առաջնորդվել փաստաթղթերով, այլ ոչ թե հայտարարություններով։

Նա ասաց, թե ՌԴ-ն չի խոչընդոտում Մեղրիով անցնող երկաթգծի գործարկմանը, քանի որ նոր երկաթուղին «Հարավկովկասյան երկաթուղուն» չի պատկանելու։

Պատասխանելով Ադրբեջանցիների հետ ապրելու պատրաստակամության մասին հարցին՝ Ղահրամանյանն ասաց. «Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրեմ»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց