Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:09 06-11-2025

Վարդագույն երազանք է․ վիզաների ազատականացման համար տարիներ են պահանջվում

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Իրականում ինչ կտա ԵՄ վիզայի ազատականացումը Հայաստանին ու քաղաքացուն։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ վիզաների ազատականացումը տալիս է առանց մուտքի արտոնագրի՝ երկրների միջև փոխանակման հնարավորություն։

Տիկին Աղաջանյանի կարծիքով ներկա պահին նման փաստաթղթեր, երևույթներ, եվրոպական ուղղությամբ քայլերի շարք մենք էլի կտեսնենք, որոնք բնականաբար ուղղված են լինելու այս իշխանությունների հեղինակության բարձրացմանը, հատկապես նախընտրական շրջանում որպես ձեռքբերումներ ներկայացնելու հնարավորությանը։

Աղաջանյանի խոսքով՝ նման գործընթացները տարիների, եթե ոչ տասնամյակների ժամանակհատված են ենթադրում, իսկ մարդիկ խորությամբ չեն պատկերացնում երևույթները և իրենց կողմից ցանկալին ներկայացնում են որպես ակնկալվող արդյունք։

Դեսպանը հավելեց, որ այս պահին նման խնդիրների առաջադրումը զուտ քաղաքական նպատակ են հետապնդում իշխանություններին որոշակի բոնուս տալու։ Նրա խոսքով` այս գործընթացից դրական արձագանք կարելի է ունենալ միայն այն պարագայում, երբ իշխանության ղեկին ունենք ազգի շահերը սպասարկող իշխանություն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում