Ավելին 11 ամիս առաջ - 19:24 06-11-2025

Արա Աբրահամյանը Վաշինգտոնում պարգևատրվել է «Heart in Hand» մեդալով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վաշինգտոնում պարգևատրվել է «Heart in Hand» մեդալով՝ անխոնջ մարդասիրական աշխատանքի և կյանքեր փրկելու համար։

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայերի միությունը։

Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատվավոր մրցանակ հանձնելու արարողություն, որը սահմանվել է Global Reach կազմակերպության կողմից, որը նվիրված է արտասահմանում ավազակախմբերի, ահաբեկիչների կամ իշխանությունների կողմից ձերբակալված մարդկանց հայրենիք վերադարձնելուն։

Արարողությանը ներկա էին պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Ադամ Բյոլերը, նախագահի հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելը, որը նաև Քենեդիի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է, ԱՄՆ հասարակական և քաղաքական համայնքի ներկայացուցիչներ, հայ սփյուռքի գործիչներ, ձեռնարկատերեր, բժիշկներ, գրողներ և այլք։

Մեդալը հանձնեց հիմնադրամի նախագահ Սթիվ Մենզիսը, որը բարձր գնահատեց Աբրահամյանի մարդասիրական աշխատանքը և դերը կյանքեր փրկելու գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ