Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:42 06-11-2025

Եթե ժամանակին ԼՂ հակամարտությանը տրվեր ճիշտ գնահատական, կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Մեր մասին կան իրական պատմական փաստեր, դա Հայաստանի Հանրապետության ներքին թելադրած դիսկուրս չէ, որ հավատաս կամ չհավատաս: Հայոց ցեղասպանությունը մեր հորինածը չէ, եթե չլինեն միջազգային բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ, ներկաներ, շատերը նույնիսկ չէին իմանա, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Շատ հաճախ ինձ համար գերադասելի կլիներ, որ իշխանություններն ընդհանրապես չմեկնաբանեին, քան անցկացնեին զուգահեռներ, որոնցով ոչ միայն մեզ են վնասում, այլեւ նորմալ են դարձնում Ադրբեջանի անհարկի զավթողական պնդումները, սա է ինձ համար խորքային խնդիրը…

Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 5, 10 կամ 15 տարի անց կարող են առաջանալ նոր սպառնալիքներ։ Եթե ժամանակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տրվեր ճիշտ գնահատական և լիներ պատշաճ վերաբերմունք, մենք կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը։ Երբ քո հակառակորդը քեզ հետ խոսում է ուղիղ, պարզ տեքստով, ձևավորում է քո դեմ խոսույթ և հետո այն օգտագործում է քո դեմ՝ սանձազերծելով պատերազմ, իսկ արդեն մեկ անգամ դա արել է և այժմ կրկին անում է՝ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու դու չես ուզում հասկանալ, ուրեմն խնդիրը քո ընկալման և հասկանալու հետ է կապված։

Դու կարող ես դա կանխել խելացի դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական քայլերով՝ առանց այն հասցնելու մարդկային կյանքերի գնով կանխելու անհրաժեշտության։ Սակայն այսօր զբաղված ես այդ ամենը նորմալացնելու փորձերով։ Ի դեպ, Ալիեւի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավորել Հայաստանը և հայ ժողովրդին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի