Ներքին 1 տարի առաջ - 23:06 05-11-2025

2024 թ. Հայաստանի 131 քաղաքացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն

Եվրոպական հանձնաժողովը երեկ՝ նոյեմբերի 4-ին, հրապարակել է ԵՄ թեկնածու երկրների ընդլայնման վերաբերյալ իր տարեկան զեկույցը։ Փաստաթղթում, այլ հարցերի շարքում, քննարկվել է Վրաստանում քաղաքացիություն ստանալու կարգը։

Զեկույցում նշված է, որ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստացողները հիմնականում Ռուսաստանից էին։

«Վրաստանի քաղաքացիությունը կարող է ձեռք բերվել ծննդյան վայրով, բնակությամբ, նախագահի որոշմամբ, քաղաքացիության վերականգնմամբ, որդեգրման կամ ծագման հիմքով։ Քաղաքացիության հարցերը քննարկում է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը (SSDA)։

Վրաստանը չի առաջարկում երաշխավորված «ներդրումային քաղաքացիություն» կամ, այսպես կոչված, «ոսկե անձնագիր» ծրագիր օտարերկրյա քաղաքացիներին, չնայած երկիրն ունի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս օտարերկրացիներին ստանալ ժամանակավոր կամ մշտական ​​բնակության թույլտվություն՝ հիմնվելով մի շարք հանգամանքների վրա»,- նշված է փաստաթղթում։

Ըստ տվյալների` 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 անձի, որոնց մեծ մասը Ռուսաստանից (2361), Գերմանիայից (251) և Ուկրաինայից (175) էին, ինչը 476-ով ավելի է 2023 թվականից։ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի Հանրապետության 131 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում 1592 անձ կորցրել է իր քաղաքացիությունը` հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով (802 դեպք)։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե