Արտաքին 11 ամիս առաջ - 22:19 30-10-2025

Չեռնոգորիան Թուրքիայի համար վերացրել է առանց վիզայի ռեժիմը

Վերջին շաբաթվա ընթացքում Չեռնոգորիայի և Թուրքիայի միջև առկա անհասկացվածության հետևանքով դադարեցվել է Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքը Չեռնոգորիա:

Այս մասին համապատասխան տեղեկատվությունը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է Չեռնոգորիայում Թուրքիայի դեսպանությունը:

«Չենոգորիայի արտգործնախարարությունից ստացված մեր տեղեկատվության համաձայն՝ կարմիր (ոչ դիվանագիտական) անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիները հոկտեմբրի 30-ից ի վեր Չեռոնոգորիա գնալիս ստիպված կլինեն վիզա ունենալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեռնոգորիայի մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ այդ երկրի Պոդգորիցա քաղաքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ դանակով հարձակում էր տեղի ունեցել, ինչին էլ ի պատասխան Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել էր. «Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքի ռեժիմը ժամանակավորապես դադարեցվել է»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ