Ներքին 11 ամիս առաջ - 11:04 30-10-2025

Գյումրեցի ակտիվիստ եղբայրները 2 ամսով կալանավորվեցին

Oragir.News-ի տեղեկություններով` գյումրեցի ակտիվիստ եղբայրներ` Տիգրան և Գևորգ Ավագյանները 2 ամսով կալանավորվեցին։

Նշենք, որ ակտիվիստ եղբայրները Գյումրիի ավագանու կոմունիստական կուսակցության անդամ էին։

Oragir.News-ի տեղեկություններով` Տիգրան Ավագյանը պիտի ավագանու մանդատ ստանար։ Ավագանու մանդատը վայր դրած կոմկուսի անդամ Սերդակ Սահակյանի փոխարեն, ով ևս 2 ամսով կալանավորվել է։

Նշենք նաև, որ Տիգրան Ավագյանը խնամքին 3 անչափահաս երեխա ունի։

Կոմկուսի քարտուղար Լուսինե Անանյանը երեկ Oragir.News-ի հետ զրույցում ակտիվիստ եղբայրների կալանավորումը ճնշելու փորձ է որակել։

«Պարզ է, որ քաղաքական հետապնդում է, ճնշում է, որպեսզի խափանեն ավագանու աշխատանքը։ Իշխանազավթում են նախապատրաստում։ Սա անթույլատրելի է, դատապարտելի է։ Իշխանությունը պիտի հասկանա, որ նման կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ժողովրդի վրա»,- ասել է Գյումրիի ավագանու ՀԿԿ քարտուղար Լուսինե Անանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ