Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 18:11 29-10-2025

ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպին։

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա. «Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը և կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը և վերջին շրջանում ձեռնարկված գործնական քայլերը։ Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև վերջերս տեղի ունեցած բովանդակալից քննարկումները սահմանների սահմանազատման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:

Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի վերջին որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը իր տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում:

ԱՄՆ գլխավորած նախաձեռնությունները, զուգորդված այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում