Ներքին 10 ամիս առաջ - 18:27 23-10-2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: