Արտաքին 11 ամիս առաջ - 23:15 21-10-2025

Գազայում ավելի քան 500 հազար մարդ է սովի մատնված. ՄԱԿ

Գազայի հատվածում ավելի քան կես մլն մարդ սովի է մատնված։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ Աբիր Էտեֆան՝ ընդգծելով բոլոր անցակետերի բացման անհրաժեշտությունը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։

Էտեֆայի խոսքով՝ մեկ ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը զրկված էր տարածաշրջանի հյուսիսային հատված մուտք գործելու հնարավորությունից։

Էտեֆան նշել է, որ ՊՀԾ-ն կարողացել է փոքր քանակությամբ սնունդ հասցնել տարածաշրջանի հյուսիսային հատված։ Սակայն այժմ կազմակերպությունը թույլտվություն չունի օգտագործելու Սալահ ադ-Դին ճանապարհի հյուսիսային հատվածները, որը Գազայի հատվածում հարավից հյուսիս տանող հիմնական տրանսպորտային զարկերակն է։

«ՄԱԿ-ի ՊՀԾ–ի լայնածավալ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բոլոր անցակետերը բաց լինեն, հատկապես հյուսիսում»,- հայտարարել են կազմակերպությունից՝ կոչ անելով նաև պահպանել հրադադարի ռեժիմը։

Այդ դեպքում ծրագիրը կկարողանա գործել Գազայում ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ մասշտաբներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ