Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:19 21-10-2025

Հայաստանը ներքաշվում է թուրքական աշխարհի տնտեսական համակարգ

Ադրբեջանը հանել է Հայաստանով բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջան–Ղազախստան Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Պետք է նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում»,– հայտարարել է Ալիևը։

Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նույնպես հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը նախատեսվում է տեղափոխել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով կարծում է, որ Բաքվի այս քայլը պետք է դիտարկել ոչ թե խաղաղության գործընթացի համատեքստում, այլ աշխարհաքաղաքական ու տնտեսական վերադասավորումների շրջանակում։

«Ո՛չ, սա խաղաղության գործընթացի արտահայտություն չէ, աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանության մեջ է, որտեղ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ թե՛ ցորենի, թե՛ գյուղատնտեսական ապրանքների, թե՛ ռուսական շուկայում իրացման հարցերով։ Այսօր գործող կառավարությունը փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը և տնտեսական ինտեգրման ուղղությունը։ Սա պետք է դիտարկել թուրքական աշխարհի հետ ինտեգրման տրամաբանության մեջ՝ կախվածությունը Ռուսաստանից փոխելով դեպի Կենտրոնական Ասիա, Ադրբեջան և ապա՝ Թուրքիա»,– ասաց Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս իրավիճակը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանական կողմը օգտվում է Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակից և մի շարք լոգիստիկ խոչընդոտներից որոնք հենց Ռուսաստանի և Վրաստանի սահմաններում են առաջանում․

«Այդ խոչընդոտները, փաստորեն, մեզ մղում են դեպի թուրքական աշխարհ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը լավագույնս օգտվում է Ռուսաստանում տիրող իրավիճակից, որի արդյունքում մենք սկսում ենք ինտեգրվել թուրքական աշխարհին, իսկ բեռնափոխադրումները ուղղվում են դեպի այսպես կոչված միջին ուղի»,– նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ Ալիևի քայլերը նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում։

«Ալիևի հայտարարությունը, ինչպես նաև բեռնափոխադրումների վերաբացումը, մաս են կազմում թուրքական աշխարհի ձևավորման գործընթացի։ Այն, թե արդյոք սա երկարաժամկետ ուղղություն կդառնա, և իրական բեռնափոխադրումները կանցնեն Ադրբեջանի տարածքով, դեռ պարզ չէ։ Ես պարզապես նշում եմ տրամաբանությունը, ոչ թե արդյունքը»,– ընդգծեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ