Ուղիղ եթեր
Մշակույթ 1 տարի առաջ - 19:22 20-10-2025

Լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը

«Գեղարդ» վերլուծականը գրում է․

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ ՀԿ-ի համատեղ մատենաշարի շրջանակներում լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը, որտեղ նկարագրվող հնօրյա և նորօրյա հրաշագործ պատմությունները վկայում են, որ Քրիստոնյա աշխարհի համար Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ կատարած հրաշքները աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ են եղել, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ այսօր։

Հրաշքը` ապշեցուցիչ, արտասովորությամբ բացառիկ, ինչ որ բան է, ինչը մշտապես եղել է Աստծո անսահման սիրո դրսևորումն ու ապացույցը մարդու հանդեպ:

Այս առումով, գրքույկում նկարագրվող Արցախի սրբատեղիների, մատուռների և եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները, հայ մատենագիրների սրբազան ավանդազրույցներն ու Արցախյան ողբերգական իրադարձությունների ընթացքում առանձին մարդկանց հետ կատարված հրաշագործությունները բացառություն չեն (օրինակ` «Տեսիլքը Քարին տակում», «Մանկան հրաշքը», երբ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրը հանկարծ պատվում է մառախուղով և թշնամու ռմբակոծությունից փրկվում է` հավատացյալ համայնքի աղոթքով, իսկ Շահումյանի շրջանի հայաթափման ժամանակ անզգուշորեն մոր գրկից Թարթառ գետն ընկած երեխան փրկվում է` Մարիամ Աստվածածնի տեսիլքով և այլն):

Աստված հավիտենական է և միայն հավատացողը գիտի, որ Աստծո գործած հրաշքները ծնվում են հավատքից` անկախ ժամանակից ու տարածությունից, զորօրինակ, անսպասելի բուժում` որևէ անբուժելի հիվանդությունից, անսպասելի ելք` անելանելի վիճակից, ինչն էլ հանգում է սրբազնացված և ընդգծված զգացմունքային հոգեվիճակի` աստվածահաճո վարձատրության դիմաց:

Այսօր, ավելի քան երբևէ, երբ մեր ժողովուրդն ապրում է հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ, աստվածային ուժի միջամտությանն ապավինելն ընկալվում է որպես ամենազորեղ հրաշք, միայն թե կարողանանք արժանի լինել դրան. «Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» (Մատթ. Ը 13):

«Արցախյան հրաշապատումներ» գրքույկն, իհարկե, չի հավակնում ակադեմիական աշխատանքների համար ներկայացվող պահանջների բավարարմանը, սակայն գրքույկում նկարագրվող հրաշագործությունները վկայում են հրաշքի նկատմամբ աստվածային զորության հավատի մասին, որը հատելով մարդկային մտքի, տրամաբանության և ըմբռնման սահմանագիծը՝ կենցաղավարում է իր նորօրյա դրսևորումներով, քանի որ մարդկությունը շարունակում է իր կյանքն ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի