Արտաքին 1 տարի առաջ - 20:05 16-10-2025

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա շնորհիվ երկրների միջև թյուրըմբռնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում «նոր դարաշրջան է սկսվել», և կարևորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության հաջող զարգացումը մի շարք ոլորտներում, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաները և օդատիեզերական ոլորտը: Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը, քույր քաղաքների միջև կապերի զարգացումը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է