Ներքին 1 տարի առաջ - 19:49 16-10-2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իզմիրլյան» հիմնադրամ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իզմիրլյան» հիմնադրամ:

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը նախագահին ներկայացրել է հիմնադրամի գործունեության հայեցակարգը, կառուցվածքը և տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։

Տնօրենը մանրամասնել է հիմնադրամի կողմից կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը և ազդեցությունը համայնքների զարգացման վրա։

Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամի կողմից կառավարության հետ համատեղ իրականացվող խոշոր նախաձեռնություններին, որոնց նպատակն է նպաստել երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին և հասարակության տարբեր շերտերի կյանքի որակի բարձրացմանը։ Արմեն Չոբանյանը ներկայացրել է նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մասնավորապես ընդգծելով համայնքային զարգացման և գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ շարունակական ուշադրությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Վանանդ Ագրո» ընկերության կողմից հիմնադրված նշի ինտենսիվ այգիներում կատարված ներդրումներին և ներկայումս ընթացող բերքահավաքի գործընթացին։ Նշվել է, որ օրեր առաջ Հանրապետության նախագահը այցելել էր նշի այգիներ՝ ծանոթանալու բերքահավաքի ընթացքին և գործնական արդյունքներին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի հետևողական և բազմաշերտ գործունեությունը՝ ընդգծելով այն որպես օրինակելի գործընկեր պետական կառույցների և տեղական համայնքների համար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ