Ավելին 1 տարի առաջ - 22:26 16-10-2025

Որո՞նք են Թուրքիայում «ամենադժբախտ մասնագիտությունները»

Ամերիկյան «Careerbliss» ընկերությունը, որն օգնում է գործատուներին արդյունավետ աշխատանքային թիմի հավաքագրման հարցում, աշխատողի գոհունակության վերաբերյալ զեկույց է պատրաստել։

Հազարավոր աշխատակիցների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում կազմված զեկույցի տվյալներով՝ հայտնի են դարձել այն մասնագիտությունները, որոնք Թուրքիայում ամենից շատն են ազդում մարդկանց տրամադրության վրա և կոչվում են «դժբախտ մասնագիտություններ»։

Այդպիսի մասնագիտությունների թիվը Թուրքիայում 8-ն է, որոնց շարքը գլխավորում են հաշվապահությունը, անվտանգության ծառայությունը և դրամարկղային աշխատանքը։

Առավել հատկանշական է այն, որ վերոնշյալ մասնագիտությունների թվում հիմնականում շատ վարձատրվողներն են, ինչն էլ թուրքական մամուլում որակվել է հետևյալ կերպ․ «Պարզվում է, որ ամենաշատ վաստակողներն ամենադժբախտ մարդիկ են»։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար