Արտաքին 1 տարի առաջ - 21:23 16-10-2025

Թուրքիայի ոչ մի նահանգ չի համապատասխանում ՄԱԿ-ի «Մաքուր օդ» չափանիշին

«Մաքուր օդի իրավունք» հարթակի 2025-ի «Սև զեկույցի» համաձայն՝ 2024-ին Թուրքիայի ոչ մի նահանգ չի համախատասխանել ՄԱԿ-ի «Համաշխարհային առողջապահության կազմակերպության» (ԱՀԿ) կողմից սահմանված «Մաքուր օդ» չափանիշին։

Ավելին, նշվում է, որ օդի PM2.5-ով աղտոտված լինելու պատճառով Թուրքիայում 62․000 մարդ է վաղաժամ մահացել։

PM2.5 – Oդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկներ, որոնք շատ վտանգավոր են։ PM2.5-ը այնքան փոքր է, որ կարող է անցնել մարմնի պաշտպանական շերտերով, խորը ներթափանցել թոքեր և նույնիսկ մտնել արյան հոսքի մեջ։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ամենակեղտոտ օդն ունեցող նահանգներն են Իգդիրը, Էրզինջանը և Քյութահյան։ Այս համատեքստում օդի աղտոտվածության տեսանկյունից Անկարան և Ստամբուլը դասակարգվում են ԱՀԿ-ի կողմից սահմանված «Զգայուն» չափանիշում։

Նշվում է նաև, թե Թուրքիայի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է ունենում օդի աղտոտվածության այդօրինակ մակարդակը։ Ըստ այդմ՝ տնտեսությանը հասցված տարեկան վնասը կազմում է մոտ 138 մլրդ դոլար։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է