Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:55 13-10-2025

Վարսեր գյուղում ձերբակալվել է 19-ամյա թմրանյութ տեղադրող

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ, Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում, երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ` լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաև` մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:

Ըստ երիտասարդի` մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկունք գյուղի տարածքում` տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով:

Ոստիկանների տեղեկության համաձայն` 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված ութ փաթեթները` ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց