Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:30 13-10-2025

Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․

Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև վերածվել է խորքային և վտանգավոր փակուղու։

Էմանուել Մակրոնը, հրաժարականից ընդամենը մի քանի օր անց, վարչապետի պաշտոնում կրկին նշանակել է Սեբաստիան Լեկորնյուին՝ հանձնարարելով նրան ձևավորել նոր կառավարություն։
Առաջին հայացքից այս քայլը կարող է ընկալվել որպես կայունության հաստատման փորձ, սակայն իրականում այն վկայում է քաղաքական այլընտրանքի բացակայության և լուծումների սպառվածության մասին։

«Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է ֆրանսիացիներին, և այս անկայունությանը, որը վնասում է Ֆրանսիայի հեղինակությանը», — գրել է Լեկորնյուն։

Սակայն հենց այս խոսքերն էլ փաստում են, որ ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև օրեցօր խորանում է։

Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցությունը արդեն հայտարարել է նորանշանակ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկության նախաձեռնության մասին, ինչը վկայում է, որ քաղաքական բախումները դեռ առջևում են։

Մակրոնի այս որոշումը ոչ թե ճգնաժամի լուծում է, այլ՝ ժամանակ շահելու փորձ։
Առանց լայն քաղաքական համաձայնության, նոր կոալիցիոն ձևաչափի կամ վաղաժամ խորհրդարանական ընտրությունների՝ Ֆրանսիան կանգնած է երկու վտանգավոր հեռանկարի առաջ․

● երկարատև impasse politique(քաղաքականփակուղի), երբ կառավարությունը կգործի առանց խորհրդարանական հենարանի և սահմանափակ լիազորություններով,

● կամ՝ վաղաժամ ընտրություններ, որոնք կարող են արմատապես վերաձևել երկրի քաղաքական քարտեզը։

Առանց համարձակ ու ռազմավարական որոշումների՝ Ֆրանսիայի հեղինակության նվազեցումն ու հասարակության բևեռացման խորացումը դառնում են անխուսափելի։
Շատերի մոտ հարց է առաջանում՝ եթե ճգնաժամը այդքան խորն է, ինչու՞ Մակրոնը պարզապես չի հրաժարվում պաշտոնից՝ ճանապարհ հարթելով արտահերթ նախագահական ընտրությունների համար։

Պատասխանը մի քանի հիմնավոր պատճառներով է բացատրվում․

Ֆրանսիայի նախագահը համարվում է պետական կայունության առանցք։ Նա ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ, և նույնիսկ կառավարության ձախողման պարագայում հրաժարականը ոչ պարտադիր է։ Դա մնում է բացառապես անձնական որոշում։

Հրաժարականը կնշանակի ընդունել քաղաքական պարտությունը և հեռանալ առանց որևէ երաշխիքի։ Մակրոնի կուսակցությունն այսօր չունի հստակ ժառանգորդ, իսկ աջ պոպուլիստական ճամբարի՝ հատկապես Մարին Լը Պենի ուժեղացումը մեծացնում է ընտրություններում պարտվելու ռիսկը։

Ելիսեյան պալատում հույս ունեն, որ ճգնաժամը կարելի է մեղմել, եթե Լեկորնյուին հաջողվի ձևավորել թեկուզ փխրուն կառավարություն կամ եթե ընդդիմությունը չկարողանա ապահովել մեծամասնություն` անվստահության քվեարկության համար։

Նախագահի հրաժարականը կարող է երկիրը մղել կրկնակի ճգնաժամի՝ առաջացնելով և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն։ Նման զարգացումը ներկայիս միջազգային անկայունության պայմաններում կարող է խաթարել Ֆրանսիայի դերը Եվրոպայում և աշխարհում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին