Ներքին 1 տարի առաջ - 20:46 09-10-2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը․ Էդմոն Մարուքյան

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ»
հեռուստաընկերությունը:

Նման հայտարարություն է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․

«Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել և ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց «Շողակաթ» ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել։ Բայց եթե դու՝ որպես իշխանություն, հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ո՞վ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը…

Կարճ ասած, սա եղկելի արշավ է ամեն ազգայինի, հայկականի և հոգևորի դեմ։ Դատապարտում եմ այս վարքը և վստահեցնում, որ իշխանափոխությունից հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և վերականգնելու ենք մեր ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին հասցված բոլոր վնասները։

Հիշեցնեմ, որ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։
Հանրային հեռարձակողներն են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։

Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, հետևողականորեն ոչնչացվում է։

Իհարկե, կարելի է ասել, թե դա եկամուտ չի ապահովում, ուստի հարկ չկա այդ ոլորտներում պետական ներդրումներ անել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան