Ներքին 1 տարի առաջ - 23:20 03-10-2025

Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։00-ի սահմաններում «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում