Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 12:41 29-09-2025

Հայաստանի և Չինաստանի իրավապահ համակարգերի համագործակցությունն ընդլայնվում է

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սիյուանի հետ։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Չեն Սիյուանը բարձր է գնահատել դեռևս 2015 թվականին Պեկինում ստորագրված Համաձայնագրի հիման վրա ձևավորված համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Արմեն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը՝ առաջարկելով այն բարձրացնել նոր մակարդակի՝ կողմերի միջև ստորագրելով փոխգործակցության նոր պայմանագիր, ինչին չինական կողմը դրական է արձագանքել։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունում հասարակական անվտանգության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով իրականացվող համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել օպերատիվ տեղեկատվության փոխանակում ու երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համադրված գործողություններ։

Կողմերն անդրադարձել են նաև իրավապահ մարմինների համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին, մասնավորապես՝ անդրազգային հանցավորության, այդ թվում՝ համացանցում կատարվող հանցագործությունների, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում։

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին