Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:25 28-09-2025

Հրապարակը նախագծելիս՝ Ալեքսանդր Թամանյանը մեծադիր դալան է թողել Փոստի շենքում․ գիտե՞ք ինչու

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գրառումս ուղղված է Երևանի «Հանրապետության Հրապարակ 1» հասցեից հակահայկականություն գեներացնող չարիքի սպասարկուներին։

Անա՛րգ սպասարկուներ,

Ձեր տերը ձեզ պատվիրել է ջնջել Արարատը ձեր համակարգիչներից, ձեր աշխատասենյակներից, ու ձեր սրտերից։ Դու՛ք գիտեք՝ հա՞շտ եք այդ հրահանգի հետ, թե ոչ։ Բայց կուզեի մի փոքր դետալ իմանաք. Երևանի գլխավոր Հրապարակը նախագծելիս Ալեքսանդր Թամանյանը մեծադիր դալան է թողել չորս գլխավոր շենքերից միայն մեկում՝ Փոստի շենքում։ Ո՛չ կառավարության, ո՛չ նախկին ԱԳՆ-ի ու ո՛չ էլ «Արմենիա» հյուրանոցի շենքերում դալան բացված չէ։

Գիտե՞ք ինչու։ Որ Հրապարակից երևա Արարատը։ Ա՛յ հենց դրա համար։ Միայն դրա համար։
Ու իմացա՛ծ եղեք, անա՛րգ սպասարկուներ, որքան էլ թաքնվեք «ես իմ գործն եմ անում» անողնաշար ու սնանկ արդարացման հետևում՝ միևնույն է, սերնդեսերունդ չեք խուսափելու տիեզերական մասշտաբի այն անեծքից, որն ամեն օր ընդունում եք գերագույն չարիքի չարափառ ծրագրերի սպասավորությամբ։

Մի՛ դավաճանեք ձեր ինքնությանը։ Մի՛ դավաճանեք Արարատ սարին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի