Արտաքին 1 տարի առաջ - 18:30 28-09-2025

ԱԳ փոխնախախարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կառուցողական երկխոսության ապահովմանը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Որպես հիմնական բանախոս միջոցառմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով ներկայացրել է COP17-ի կազմակերպման ՀՀ տեսլականը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ COP17-ը նպատակաուղղված է հասցեագրելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև ապահովելու կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կառուցողական երկխոսության ապահովմանը և ներառական Համաժողովի կազմակերպմանը։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում տարբեր միջազգային ձևաչափերում ՀՀ կողմից իրականացված նախաձեռնություններին և ընդգծվել է դրանց հիմքում ընկած բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը լսելի դարձնելու գաղափարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում