Արտաքին 11 ամիս առաջ - 17:52 28-09-2025

Վիկտոր Օրբանը պահանջել է, որ Զելենսկին դադարեցնի իր նկատմամբ «հետապնդումը»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցնի իր նկատմամբ «հետապնդումը»։

«Հունգարիան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է։ Ուկրաինան վաղուց կփլուզվեր առանց այս երկու կազմակերպությունների աջակցության։ Նախագահ Զելենսկի, ողջ հարգանքով հանդերձ, դադարեցրեք մեզ հետապնդել»,-գրել է Օրբանը «X» սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը բազմիցս քննադատել է Հունգարիայի իշխանություններին տարբեր պատճառներով։

Օրինակ՝ հուլիսին Զելենսկին հայտարարել էր, որ Հունգարիան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, քանի որ այդ երկիրը «իրական ազդեցություն չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»։

Իսկ հենց երեկ Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները կարձագանքեն, եթե Հունգարիայի սահմանին կրկին անօդաչու թռչող սարքեր նկատվեն։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին հետախուզական դրոններ են հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին