Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:47 28-09-2025

Ալիևի ընկալմամբ՝ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

Երեկ առավոտյան հրապարակված իմ գրառումից հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, արձագանքեց Ալիևին, որը օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը նաև ՄԱԿ-ի ամբիոնից․

«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը։

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար, լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետև Ալիևի ընկալմամբ՝ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում ու վաճառվում են որպես «հաղթանակ» և «հաստատված խաղաղություն»։

Կարճ ասած՝
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուս չկա։

Այժմ, քանի որ Հայաստանն ի դեմս Փաշինյանի չի ստացել անվտանգության երաշխիքներ և չի պահանջել ստեղծել անվտանգության ապահովման ու վեճերի կարգավորման մեխանիզմներ, իսկ փաստացի առկա է ֆունդամենտալ խնդիր․ նա պարտավոր է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Կարծես թե, հայտարարվել էր, որ դա է խնդիրների լուծման միակ միջոցը։

Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք։ Բա զանգի՛ր…
Հենց WhatsApp-ով էլ զանգիր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ