Ներքին 1 տարի առաջ - 10:33 27-09-2025

Արմավիրից հափշտակված մշակութային առանձնակի արժեք ունեցող կավե կուժը տարիներ անց հայտնաբերվեց

Սեպտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Արսեն Դ.-ն Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Արմավիր քաղաքատեղի պատմական բնակավայրի» տարածքից պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա է գտել և տվել մեկ այլ քաղաքացու։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի ոստիկանները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և Արսեն Դ.-ն այն տվել է Արմավիր մարզի բնակիչ 47-ամյա Հովհաննես Մ.-ին, ով այն տեղափոխել է իր տուն և ապօրինի տիրացել դրան։

Արմավիրի ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում ժամը 18:00-ին նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արսեն Դ.-ն խոստովանել է, որ 2018թ․-ին Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Արմավիր քաղաքատեղի պատմական բնակավայրի» տարածքում փոս փորելու ժամանակ գտել և Հովհաննես Մ.-ին է տվել պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող թվով 1 կավե կուժ, ով էլ այն տեղափոխել է իր տուն՝ ապօրինի տիրանալով դրան։

Կարճ ժամանակ անց արդեն Հովհաննես Մ.-ն կավե կուժը ներկայացրել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով Արմավիրի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ