Արտաքին 11 ամիս առաջ - 19:12 25-09-2025

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի, կեղծ գիտական ուղղության թուրք գրող, իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից: Վերջինս քաղաքական, կրոնական եւ գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 76 լեզուներով: Վերջինս 2021-ին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման:

Ստամբուլի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է 14 կասկածյալի և 26 տուժածի մասին։ Ըստ քննության, Յալվան ժառանգական իրավունքներից անտեղյակ քաղաքացիներին ասել է, թե իրենց ժառանգություն է մնացել, ապա ստանալով անհրաժեշտ տվյալներ, դրանք փոխանցել կազմակերպությանը։

Վերջինս մեղադրվում է անձնական տվյալներն անօրինական կերպով ձեռք բերելու կամ հրապարակելու, ինչպես նաև հանցավոր նպատակներով կազմակերպություն ստեղծելու մեջ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի