Արտաքին 1 տարի առաջ - 22:23 24-09-2025

Էրդողանը Գուտերեշի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Իսրայելի վրա ճնշումը՝ Գազա հումանիտար օգնության անխափան հասանելիության համար։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ավելացրել է ջանքերը այդ հակամարտության դադարեցման համար ու կարևորել է անհապաղ հրադադարի և տևական խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը։

Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ