Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:13 24-09-2025

Թող ռադ լինեն, եթե չեն կարողանում ղեկավարեն երկիրը. Մանե Թանդիլյանին ևս սպառնում են

Բոլոր շրջանառվող վարկածներն անհրաժեշտ է դիտարկել, որովհետև Վալոդյա Գրիգորյանը պարկեշտ մարդկանցից մեկն էր։ Բայց մի բան փաստ է, որ փողոցում վխտում են ապօրինի զենքով մարդիկ, ովքեր այս իշխանության ստեղծած իրավապահ համակարգի անգործության հետևանքն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանը նաև նշեց, որ ինքը ևս սպառնալիքներ է ստանում, նաև այսօր այս դեպքի հետ կապված։ «Ես լուրջ չեմ վերաբերվում, բայց էս երկրում ամեն ինչ սպասելի է, որովհետև իրավապահ համակարգը մի բանով է զբաղված՝ իշխանություն պահել»։

Անդրադառնալով Փաշինյանի գրառմանը՝ Թանդիլյանը նշեց, որ բավարար է ստատուսագրի նման լինել, թող իրավապահ համակարգին գործի դնի ու օր առաջ այս սպանությունը բացահայտի․ «Եթե ձեր տեղում չեք, էսօր ևեթ ռադ եղեք, թող գան մարդիկ, ովքեր կարողանում են աշխատել»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից