Արտաքին 1 տարի առաջ - 18:16 22-09-2025

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը:

Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:

«Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 06:00-ն»,- ասվում է հանրապետության Նախարարների կաբինետի կայքում հրապարակված փաստաթղթում:
Ավելի վաղ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել համավարակի սկզբում սահմանված գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները. դիմակ կրելու ռեժիմը, օտարերկրյա քաղաքացիների համար մուտք գործելիս օդանավակայաններում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ և հյուրանոցներ այցելելիս քովիդ-անձնագրերի ներկայացման պահանջը:

Միևնույն ժամանակ, երկրի ցամաքային սահմանները փակ են մնում հատման համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին