Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 17-09-2025

«ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին կմիանամ, որ թոշակները բարձրացնեն․ հարցում

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ երկու տարում հնարավոր է կենսաթոշակները 50%-ով բարձրացնել և դրանք կապել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։

«Հաջորդ շաբաթ կսկսվի ստորագրահավաք, իսկ եթե իշխանությունները չարձագանքեն՝ «ՀայաՔվե»-ն այս պահանջով կգնա համապետական ընտրությունների»,- նշեց Չալաբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ ««ՀայաՔվե»-ն թոշակները բարձրացնելու հարցով ստորագրահավաք է նախաձեռնելու։ Դուք կմիանա՞ք դրան»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ կմիանա, որոշներն էլ ասացին, որ չեն հավատում, որ կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակը։
«Չեմ հավատում, որ կբարձրացնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հարկավոր է ավելացնել կենսաթոշակը։
«Կմիանամ, քիչ են թոշակները, հարկավոր ա շատ ավելացնել, դրանով դժվար ա ապրելը,բայց ես սատարում եմ Փաշինյանին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կառավարությունը չի ցանկանում զրկվել իր անձնական ծախսերից։
«Այո, անպայման։ Կառավարությունը չի ուզում իր անձնական ծախսերից զրկվի, պետբյուջեն անձերի համար են օգտագործում»,- ասաց նա։

«Կմիանամ, իմ կարծիքով կառավարությունը չի ցանկանում բարձրացնել թոշակները,ժողովրդին ճնշած պահելու համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում