Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:35 13-09-2025

էս իշխանությունը խոպան է եկել․ թքա՛ծ, թե էս աղքատ պետության արտաքին պարտքը որքան կավելանա․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի գրառումը․

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ձեռք է բերել KIA K4 նոր մոդելի 7 սեդան։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 73,5 մլն դրամ (մոտ 190 հազար դոլար)։ Ես չեմ ասում, մամուլն է ասում։

Սովետի ժամանակ մարդիկ խոպան էին գնում աշխատանքի, շինարարություն էին անում, լսել եմ, մարդիկ ասում էին, որ աշխատանքը որակով չէին անում՝ թքած ունեին, սեզոնային գործ էր, պիտի հնարավորինս շուտ ավարտեին, փող ստանային, հետ գային։ Դրանից էլ առաջացավ խոպան հասկացությունը՝ ավելի հեշտ ձեւով օգուտ ունենալու երեւույթը, երբ հոգդ չէ՝ ինչ կլինի քեզանից հետո, դու քո էդ պահի շահի տերն ես։

1988-ի երկրաշարժից հետո իմ ծանոթներից մեկը, որ Սպիտակում էր աշխատում՝ ինչ-որ պաշտոնի էր, ասել էր՝ դե, խոպան ենք եկել։

Հիմա էս իշխանությունը խոպան է եկել․ իրենց փողերը չեն, պետությանն են, թքած, թե հետո ինչ կլինի, էսօր իրենք անխնա վայելեն ժողովրդի հաշվին, գրողի ծոցը, թե էս աղքատ պետության արտաքին պարտքը որքան կավելանա ու ինչի հաշվին, գրողի ծոցը մինչիշխանական ժամանակի պրոժողովրդական բոլոր ելույթները։ Համ էլ ինչ անում էին, էսօրվա համար էին անում, մենակ թե ժողովուրդը միամտաբար հակառակն է հասկացել

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին