Մամուլ 2 տարի առաջ - 08:13 22-02-2024

Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015 թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:

2015-2018 թթ․-ն սեւ խոռոչ է` ոչինչ չկա․ կա՛մ չի աշխատել, կա՛մ ամաչել է գրել, թե ինչ է արել: 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել, բայց պատգամավոր չի դարձել: 2019-ին նշանակվել է Գեղարքունիքի ՋՕԸ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 2020-21 թթ․՝ Ջրային կոմիտեի նախագահ, 2021 թ. սեպտեմբերից` մարզպետ։

Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել եւ ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ: Նշենք, որ միայն Մարտունի քաղաքի բնակչությունը 12 հազար է, չհաշված 18 գյուղերի բնակչությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար