Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 10-09-2025

Նիկոլ Փաշինյանը հարձակվո՞ղ էր, որ երեկվա ֆուտբոլի հաղթանակի մեջ էլ դեր ունենար․ հարցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երեկվա հաղթանակից հետո մի շարք ՔՊ-ական պատգամավորներ կարծես թե այնքան են ոգևորվել, որ որոշել են այդ հաղթանակում նաև Նիկոլ Փաշինյանի դերը ընդգծել։

ՔՊ-ականներն իրար հերթ չտալով գրել են, որ Հայաստան-Իռլանդիա խաղում մեր թիմի տարած հաղթանակի մեջ մեծ դեր ունի նաև Նիկոլ Փաշինյանը։



Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ երեկվա ֆուտբոլի հաղթանակի մեջ մեծ դեր է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Համաձա՞յն եք նրանց հետ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա հնարավոր չէ, որոշներն էլ ասացին, որ ՔՊ-ականները հիմարություններով են զբաղված։

«Թաղեմ Նիկոլին, դրանց անունը մի տվեք էլի, էդ այլասերվածների»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ծիծաղելի է։ «Ծիծաղելի հարցեր մի տվեք, Նիկոլ Փաշինյանն ինչ է հարձակվող էր, ինքն ինչ գործ ունի,մարդը երկիր ա ղեկավարում։ Եղիշե Մելիքյանի ու ֆուտբոլիստների շնորհքն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը լավ բան կարողանա անել։ «Հնարավոր չի, եթե վատ բան լիներ հաստատ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը